ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Էլի ռուսները սպառնում են Երևանի անանձրև ինքնիշխանությանը

Էլի ռուսները սպառնում են Երևանի անանձրև ինքնիշխանությանը
08.05.2025 | 13:40

Պարոն Ավինյան, բարի լույս։

Յանդեքսն ասում է, որ այսօր երեկոյան 5-ից հետո էն համբալ անձրևն էլի ուզում է գալ… Էդ համբալին շտապ պետք է բռնել ու ԱԱԾ պադվալ ուղարկել:

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, Apple-ը անձրև չի տալիս, իսկ Յանդեքսը տալիս է:

Էլի ռուսները սպառնում են Երևանի անանձրև ինքնիշխանությանը:

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ